00:00:00

42 կանանց սպանության մեջ կասկածվող տղամարդը փախել է ոստիկանական բաժանմունքից

21:42, 20 օգոստոս 2024 Հասարակություն

40-ից ավելի կանանց սպանության մեջ կասկածվող տղամարդը փախել է Նայրոբիի ոստիկանական բաժանմունքից, հայտնում է Citizen Digital պարբերականը։

Նշվում է, որ Քենիայի ոստիկանությունը հուլիսին Նայրոբիի ծայրամասում գտնվող աղբավայրում մի քանի կանանց դիեր էր հայտնաբերել, որից հետո էլ նշված տղամարդը ձերբակալվել էր ու խոստովանել, որ երկու տարում 42 կանանց է սպանել։

«Քոլինս Ջումայսի Հալուշան, որը կասկածվում է  առնվազն 42 կնոջ սպանության մեջ, փախել է Նայրոբիի Գիգիրի ոստիկանական բաժանմունքից։ Նրանից բացի, փախուստի են դիմել նաև կալանքի տակ գտնվող 12 անօրինական ներգաղթյալներ, որոնք Էրիթրեայի  քաղաքացիներ են»,- նշված է հրապարակման մեջ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր