00:00:00

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ծեծի են ենթարկել որսորդմիության անդամին և վերցրել իր հրացանը

10:14, 20 օգոստոս 2024 Հասարակություն

Օգոստոսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հակոբ Ա․-ին, ով բնակվում է Արգել գյուղում, որսորդմիության անդամ է, նույն գյուղում իրեն ծեծի են ենթարկել և տան մոտ կայանված իր ավտոմեքենայի սրահից վերցրել են իր ինքնաձիգը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Հակոբ Ա․-ն հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Արգել գյուղի 52-րդ հասցեի դիմաց ավտոմեքենան կայանելու հետ կապված վիճաբանել է ոմն Մայիսի հետ, որից հետո նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, վերջինս իր ընկերների հետ միասին վերադարձել են և, շարունակելով վիճաբանությունը, ծեծի են ենթարկել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նա նշել է նաև, որ վիճաբանության ընթացքում ոմն Մայիսի ընկեր Գարիկը իր ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է իրեն պատկանող և իր անվամբ հաշվառված «Սայգա 410» մոդելի հրացանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր