00:00:00

«Ժողովուրդ»-ի հրապարակումը ապատեղեկատվություն է․ «Իմ Քայլը» հիմնադրամը հերքող պարզաբանում է տարածել

19:14, 16 օգոստոս 2024 Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթի՝ «Իմ քայլը» հիմնադրամի 2023 թվականի հաշվետվությունը չի ներկայացվել սահմանված ժամկետում» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, նման հերքում է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը․

«Ի պատասխան  «Ժողովուրդ» օրաթերթի 16․08․2024թ․-ի ՝ «Իմ Քայլը» հիմնադրամի 2023 թվականի հաշվետվությունը չի ներկայացվել սահմանված ժամկետում» հրապարակման,  տեղեկացնում ենք, որ «Իմ Քայլը» հիմնադրամը, ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2020թ․ ապրիլի 17-ի N337-Ն հրամանով,  2023 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվությունը և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորի եզրակացությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում` 2024թ. հուլիսի 1-ին, ներկայացրել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե:

ՊԵԿ կայքում «Իմ Քայլը» հիմնադրամի հաշվետվության բացակայության վերաբերյալ ՊԵԿ կողմից հիմնադրամին տրամադրվել է պարզաբանում, որով հավաստվել է, որ սահմանված ժամկետում հաշվետվությունը ստացվել է, սակայն այն հասանելի չէ ՊԵԿ կայքում տեխնիկական խնդիրների պատճառով:

Որպես հրապարակման մեջ առկա կեղծ տեղեկության «ապացույց» «Ժողովուրդ» օրաթերթը տեղադրել է նկար, որը սակայն որևէ առնչություն չունի հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների հետ: Հրապարակման հեղինակը դժվարացել է տարբերակել ՊԵԿ կայքում հրապարակվող հաշվետվությունը և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության կայքում ներկայացված  «Իրական շահառուի» հայտարարագիրը: Պետք է նշենք, որ այդ հայտարարագիրը «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից նույնպես ներկայացվել է օրենքով սահմանված ժակետում և կարգով:

Ելնելով վերոգրյալից՝ փաստում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն ամբողջովին ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունի փաստերի խեղաթյուրման միջոցով արժեզրկել «Իմ Քայլը» հիմնադրամի գործունեությունը, մինչդեռ հանրությանն իրական լրատվություն ապահովելու ցանկության դեպքում նախքան կեղծ տեղեկատվության հրապարակումն ամբողջական տեղեկություններ կարելի էր ստանալ ինչպես «Իմ Քայլը» հիմնադրամից, այնպես էլ ՀՀ ՊԵԿ-ից,»- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր