Այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ալիկ Հակոբյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի, ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչների` բաժնի պետ Արտակ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնի իրենց գործընկերների հետ իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, օպերատիվ տեղեկություններով պարզել են հնարավոր այն վայրը, որտեղ գուցե թաքնվում են երեկ՝ օգոստոսի 15-ին, Թլիկի վարչական ղեկավարին, նրա որդուն և մորը ծեծի ենթարկած, ապա կրակոցներ արձակած և դեպքի վայրից «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով փախուստի դիմած կասկածյալները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանական մի քանի օպերատիվ խմբեր մեկնում են Կոտայքի մարզի Գառնու ձորեր, որտեղ էլ հայտնաբերում են նրանց ու կարողանում են պրոֆեսիոնալ ձևով ոչ միայն վնասազերծեն, այլև հայտնաբերում են «Նիվա»-ն և հանցագործության գործիք ատրճանակը։
Բոլորը բերման են ենթարկվում ոստիկանության Թալինի բաժին, որտեղից էլ նրանց, հայտնաբերված ատրճանակը ներկայացնում են Թալինի քննչական բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։