00:00:00

Թուրքիայում կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել․ նա կարանտինի մեջ է

18:10, 16 օգոստոս 2024 Հասարակություն

Թուրքիայի Սաքարյա շրջանում Սենեգալի քաղաքացին կարանտինի մեջ է կապիկի ջրծաղիկով վարակվելու կասկածանքով։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով թուրքական մամուլին, նրա մաշկի վրա գոյացած բշտիկները մեծացրել են կապիկի ջրծաղիկով վարակված լինելու կասկածները, նա հոսպիտալացվել է կենտրոնական հիվանդանոց։

Նշվում է, որ կապիկի ջրծաղիկի ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մեջքի և մկանների ցավ, այտուց, թուլություն, հոգնածություն, մաշկի վրա բշտիկներ, հազ և դող:

Այս հազվագյուտ վիրուսը կարող է փոխանցվել մարդկանց սերտ շփման և նաև կենդանիների միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր