00:00:00

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող աշխատանքները

10:49, 15 օգոստոս 2024 Հասարակություն

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կոմունիկացիաների տեղափոխման, հողային, փոխհատման կամրջի հիմքերի բետոնացման և երկաթբետոնե հեծանների տեղադրման աշխատանքները: Ավարտվել են սևահողի շերտի հեռացման աշխատանքները: Ավարտական փուլում է հողային աշխատանքների հիմնական մասը։   Ավարտվել են կմ36+000-կմ37+002 հատվածի 1կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում Մ-1 գործող ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես տեղափոխվել է` գործող ճանապարհահատվածում նոր ճանապարհի լիցքի աշխատանքների նպատակով: 

🪨Իրականացված հանույթի ծավալը շուրջ 836.765  մ3 է (65.5%), լիցքի ծավալը` 729.000   մ3 (81.63%):  Ընդհանուր 31 արհեստական կառուցվածքներից 29-ն ամբողջովին կամ  65%-ից ավելի կառուցված են։  Իրականացված է բետոնացման աշխատանքների 65%-ը։ 

Ակտիվ շինարարական աշխատանքներ են Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում, բետոնացվում են կամրջի հիմքերը։ Ծրագրի վերջին 1,4կմ հատվածում կատարվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր