Շիրակի մարզի Կարմրավան գյուղի բնակիչ Նվարդ Գևորգյանը հայտնվել է անելանելի վճակում, քանի որ որդուն՝ 44-օրյա պատերազմի մասնակից 43-ամյա Մխիթար Գևորգյանին, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, կրկին վարժական հավաքների մասնակցության ծանուցագիր (պավեսկա) է եկել։
Այսօր՝ օգտոսոսի 15-ին, Ն․ Գևորգյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց․
«Որդիս ունի աչքերի խնդիր ու թութք։ Նրա միակ խնամողը ես եմ, քանի որ մենք երկուսով ենք ապրում։ Նա չնայած առողջական խնդիրներին մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Այն ժամանակ պետք է վիրահատեին, սակայն հենց պատերազմը վերջացավ, էլ չվիրահատեցին։ Դրանից հետո երկրորդ անգամ է «պավեսկա» գալիս տղայիս, բայց նա ի վիճակի չէ ծառայության։ Մենք ֆինանսական հնարավորության չունենք վիրահատելու, այն ինչ բոլորը դա են ասում և նաև գիտենք, որ վարժական հավաքների համար նա վարձատրվելու է, բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ որդիս չի կարող 25 օր առանց իմ խնամքի մնալ։ Գնացի զինկոմին ասեցի, ինձ շատ կոպիտ պատասխանեց, որ ոչինչ, թող գնա զորամաս, այնտեղ նվնվա, այնտեղից տանեն հոսպիտալ»։
Վերջում կինը հույս հայտնեց, որ իրավասու մարմինները հետևություն կանեն և իր որդուն՝ Մխիթարին, կազատեն վարժական հավաքների մասնակցությունից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։