00:00:00

Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբևեռ աշխարհակարգն այլևս փաստ է․ Էդուարդ Շարմազանով

22:18, 14 օգոստոս 2024 Հասարակություն

Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբեւեռ աշխարհակարգն այլեւս փաստ է, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուրդ Շարմազանովը։

«Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը։ Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական, իսկ իրականում Հավաքական Արեւմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։ Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս -թրքահպատակ-արեւմտամոլներին ենթադրել, որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։

Իհարկե, իրավիճակը ռազմաճակատում լարված է։ Բայց պետք է հասկանալ, որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արեւմուտքի հետ, ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է, այլ նաեւ ունի քաղաքակրթական բաղադրիչ։

Հավաքական Արեւմուտքն իր տնտեսական, ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։ Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ, այլ տնտեսությունն ավելի ակտիվացրեց, զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։ Առանձնահատուկ ցարգացում են ապրում ռուս-չինական ու ռուս-իրանական հարաբերությունները։ Այսինքն, բազմաբեվեռ աշխարհն այլեւս փաստ է։

Սրան հակառակ՝ Արեւմուտքն ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա, բայց հաշվարկը սխալ է լինելու։ Ինչու՞… քանի որ Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել, որ մարտահրավերներից ավելի է համախմբում իր ռեսուրսները ՝ մարդկայինից մինչեւ ֆինանսական ու ռազմական։ Նույնը, կարծում եմ կլինի, նաեւ այս դեպքում։

ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբեւեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։

Բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից են նաեւ Չինաստանն ու Իրանը։

Ե՛վ Հայաստանի ներսում, ե՛ւ Հայաստանի սահմաններից դուրս, ասել եմ ՝ ՌԴ-ն հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է եւ ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ եւ հայության շահերից։

Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել եւ մնում եմ բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից, ՌԴ-ի հետ դաշնակցային, Չինաստանի ու Իրանի հետ՝ ռազմավարական հարաբերությունների կողմնակից»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր