00:00:00

Արմավիրում քննարկվել են կարկուտից տուժած հողօգտագործողներին աջակցելու ուղղությունները

16:57, 14 օգոստոս 2024 Հասարակություն

Օգոստոսի 13-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հանդիպել է Արմավիր, Մեծամոր և Բաղրամյան համայքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողների հետ՝ քննարկելու նրանց հուզող խնդիրներն ու ակնկալվող աջակցության ուղղությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քաղաքացիների դիտարկումները հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսական վարկերի տոկոսների և մայր գումարի արտոնյալ ժամկետի տրամադրման անհրաժեշտությանը, քանի որ կարկտահարության և բերքի կորստի հետևանքով չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները։

Նախարարի տեղակալը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ մարզպետարաններից հավաքագրվել են կարկուտի հետևանքով հասցրած վնասների տվյալները, ամփոփվել, իրականացվել են վնասի գնահատման հաշվարկներ և այժմ քննարկվում են առկա խնդիրներին հնարավոր լուծումներ տալու տարբերակները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր