Օգոստոսի 13-ին Բահրեյնում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Թագավոր Ալ Խալիֆան, ողջունելով դեսպան Գրիգորյանին, շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի՝ Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով առավել զարգացնելու ուղղությամբ:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ թագավոր Ալ Խալիֆան հաջողություն է մաղթել դեսպանին իր պատասխանատու առաքելության մեջ։