00:00:00

Փլուզումները հողաշեն կառույցներում են եղել, ժամանակակից շինությունների պատերին ճաքեր են առաջացել. Մարզպետը՝ երկրաշարժի հետևանքների մասին

14:40, 14 օգոստոս 2024 Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրել է.

«Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գարիկ Հակոբյանի, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանի ուղեկցությամբ օգոստոսի 13-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց կատարեցի Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։

Անձամբ այցելեցի երկրաշարժից վնասված բնակարաններ, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց, աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով լսեցի համայնքապետարանի և ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների ներկայացուցիչներին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանին, տվեցի համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

Այնուհետ Մարտունու համայնքապետարանում նույն թեմայով խորհրդակցություն անցկացրի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ լսելով նրանց զեկուցումները ստացված ահազանգերի և համապատասխան ուսումնասիրությունների մասին։
 
Մեկօրյա ուսումնասիրությունների նախնական արդյունքներով՝ ահազանգերի մեծ մասը ստացվել է Երանոս բնակավայրից, որը մոտ է գտնվել երկրաշարժի էպիկենտրոնին։
 
Վնասներ են կրել նաև Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Վերին Գետաշեն Ծովասար, Զոլաքար, Լիճք բնակավայրերի որոշ տնտեսություններ։
Փլուզումները հիմնականում տեղի են ունեցել հողաշեն կառույցներում, իսկ ժամանակակից շինությունների ներսի կամ դրսի պատերին նկատվել են ճաքեր, ծեփաթափումներ։
 
Խորհրդակցության ավարտին հանձնարարեցի ավելացնել գործող հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանցում ներգրավելով նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետներին, որպեսզի սեղմ ժամկետներում ամբողջ ծավալով գույքագրվեն աղետի պատճառած վնասները, գնահատվեն դրանց չափերը, իսկ շինությունների հետագա փլուզման ռիսկայնության դեպքում ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր