Առավոտյան Գյումրիում վթարի ենթարկված շտապ օգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է, նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում։ Բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինիս վարորդը, ինչպես նաեւ շտապօգնության բժիշկը, բուժքույրը, տեղափոխվող բուժառու հղի կինը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
ՀՀ ԱՆ-ից հայտնեցին, որ բժշկի, բուժքրոջ ու «Opel»- մակնիշի մեքենայի վարորդի վիճակը նույնպես լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։