00:00:00

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որում եղել է 2 մլն դրամ

10:18, 14 օգոստոս 2024 Հասարակություն

Oգոստոսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Համլետ Ա․-ն և հայտնել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցից գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որից հետո գցել են Զորավար Անդրանիկի արձանի հետնամասում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մինասյանի գլխավորությամբ։

Տեղում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Սիմոն Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 3-ի՝ ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 4-ի՝ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրելու եղանակով իր բարեկամին պատկանող, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի 2-րդ շենքի մոտ առկա «Իդրամ» վճարահաշվարկային տերմինալից գողացել են 2 մլն դրամ գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր