00:00:00

Սեյսմիկ ռիսկի տեսանկյունից ո՞ր շրջաններն են Հայաստանում համարվում առավել վտանգավոր

10:20, 13 օգոստոս 2024 Հասարակություն

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի սեյսմիկ ֆոնին, վերջին շրջանում տարածաշրջանում գրանցված երկրաշարժերին:

ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ երկրաշարժերի թեման միշտ արդիական է և կարևոր, քանի որ Հայաստանը համարվում է սեյսմոակտիվ երկիր։

Սոս Մարգարյանը ներկայացրել է՝

• սեյսմիկ ռիսկի տեսանկյունից ո՞ր շրջաններն են Հայաստանում համարվում առավել վտանգավոր,

• որքանո՞վ է պաշտպանված Երևանը, որո՞նք են բնակֆոնդի հետ կապված ռիսկերը, աշխարհում առկա բնակֆոնդի թարմացման մոտեցումները,

• տարածաշրջանի սեյսմոակտիվ իրավիճակը, և երկրաշարժերի կրկնելիության հաճախականությունը։

Բնակչության իրազեկման կարևորության առումով Սոս Մարգարյանը նշել է՝ ՊՈԱԿ-ի խնդիրներից է բնակչությանը երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոնների ուսուցումը։ Աշխատանքներ են տարվում նաև դպրոցներում ու մանկապարտեզներում․ յուրաքանչյուր տարիքային խմբի համար առկա է հասկանալի մեթոդաբանություն, որպեսզի երեխաները ճիշտ ընկալեն պաշտպանության կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր