Երեկ՝ օգոստոսի 11-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Ալոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Երևանի Հերացի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսի վարորդի և մի քանի տոննա ցորենով բեռնված, կողաշրջված «SHAANXI» մակնիշի բեռնատարի վարորդի և վիրավորներ ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ստեփան Մ․-ն, ավտոբուսը վարել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Տիգրան Ա․-ն։ Վթարի հետևանքով վնասվել է նաև Երևանի բնակիչ 52-ամյա Լիլիա Գ․-ի կողմից կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով բեռնատարի վարորդ Ստեփան Մ․-ն, ավտոբուսի ուղևորներ, Երևանի բնակիչ 73-ամյա Գոռ Մ․-ն, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մելսիդա Մ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Ֆենյա Բ․-ն, Երևանի բնակիչներ 37-ամյա Հերմինե Մ․-ն, 42-ամյա Հեղինե Հ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Գևորգ Ռ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Հակոբ Խ․-ն, Երևանի բնակիչ 47-ամյա Առնակ Խ․-ն, Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Արսեն Վ․-ն, Երևանի բնակիչ 65-ամյա Անահիտ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Մարինե Մ․-ն, 68-ամյա Ռուզաննա Ա․-ն, Երևանի բնակիչներ 61-ամյա Գայանե Ա․-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։ Երևանի բնակիչներ 43-ամյա Դավիթ Գ․-ն և 57-ամյա Շուշանիկ Հ․-ն տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն, Երևանի բնակիչ 43-ամյա Նելլի Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 48-ամյա Թեգուշ Գ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Պարզվել է նաև, որ «Toyota»-ն ոչ թե վթարի արդյունքում է վնասվել, այլ երբ բեռնատարը կողաշրջվել է բեռնատարում բարձված ցորենի պարկերը թափվել ու հարվածել են «Toyota»-ին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։