00:00:00

Հաջորդ Օլիմպիական խաղերում կփորձեմ նվաճել բաղձալի ոսկին. Լալայան

20:23, 11 օգոստոս 2024 Սպորտ

Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանն ArmSport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը, որտեղ ինքը կարիերայում առաջին անգամ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

«Առաջին Օլիմպիական խաղերս էր, լավ էինք պատրաստվել ու լավ տրամադրությամբ էինք ժամանել Փարիզ: Արեցինք այն, ինչ կարող էինք: Իհարկե, նպատակս առավելագույնին հասնելն էր, բայց  շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Սովոր ենք , որ պատվո հարթակին պետք է երկու հայերով լինենք: Հիմա պարզապես մարզաշապիկներն են փոխվել: Միասին մարզվում ենք ու մինչև մրցման օրն էլ միասին մարզվել ենք, նույն հարթակին քրտինք թափել: Գոռի հետ լավ ընկերներ ենք ու մեր միջև մրցակցությունը միայն մրցման ժամանակ է»,- նշել է Լալայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր