Երևանի «Նոան» հայտարարել է հերթական նորեկի մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Կարևորելով մեր ֆուտբոլիստների աճն ու զարգացումը`«Նոան» փորձառու լեգիոներներին զուգահեռ շարունակում է համալրել կազմը նաև երիտասարդ հայ ֆուտբոլիստներով։
Մեր հերթական նորեկը 17-ամյա հարձակվող Զավեն Խուրդավերդյանն է, որն իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է «Նոայի» հետ։ Պատանի հարձակվողը 23 խաղ է անցկացրել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ու խփել 2 գոլ։ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականում Խուդավերդյանն անցկացրել է 2 խաղ ու դարձել մեկ գոլի հեղինակ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
«Շատ ուրախ եմ, որ իմ կարիերայի առաջին քայլերը սկսելու եմ «Նոայի» նման ուժեղ և հեռանկարային ակումբում։ Վստահ եմ, որ «Նոան» հայկական ֆուտբոլի զարգացման հիմքն է դնելու և նոր պատմություններ կերտելու»,-թիմին միանալուց հետո ասել է երիտասարդ ֆուտբոլիստը։