Պայքարը շարունակվում է, քաղաքական լուծումներ են լինելու, Աջափնյակում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Մենք անխոնջ կերպով, անբեկանելի հավատքով ընթանալու ենք դեպի այդ վերջնարդյունքը։ Ուրիշ ճանապարհ մենք չունենք»,- ասաց նա։
Երկիրը չարիքից ազատվելու է, այդ ժամանակը հեռու չէ, նշեց Սրբազանը՝ հավելելով՝ սա Հայրենիքի ցավով ապրող, տառապող, բանականություն ունեցող մարդկանց պահանջն է՝ Հայաստանում ու Սփյուռքում։
«Եթե մենք միասին հաստատում ենք, որ այդ փոփոխությունն անհրաժեշտ է, ոյւրեմն նաև հնարավոր է»,- ասաց Սրբազանը։
Նա ընդգծեց՝ Պայքարի միակ ակնկալիքը Հայրենիքն է ու պատիվը․
«Ասացվածք կա՝ հազար պատճառ կա մեկ բան չանելու համար, բայց մեկ պատճառ կա՝ հազար բան անելու համար։ Այսօր մենք մեկ պատճառ ունենք հազար բան անելու համար՝ մեր հայրենիքը և պատիվը։ Մեկ պատճառ ունենք նաև՝ այս չարիքին, նեռին, որը խմել է մեր արյունը, ուղարկել սանդարամետ։ Այդ մեկ պատճառով է, որ մենք հազար բան կարող ենք անել»։