00:00:00

Փարիզ-2024. Պայքարը սկսում է Արսեն Հարությունյանը

09:37, 08 օգոստոս 2024 Սպորտ

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Պայքարը սկսում են ազատ ոճայինները: Հայաստանի թիմից մրցագորգ դուրս կգա աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ):

Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգը:

Արսեն Հարությունյանի մասնակցությամբ 1/8 եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ից:

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ):

Աշխարհի բրոնզե մեդալակրի մրցակիցը հայտնի կդառնա այս քաշային կարգի սփոփիչ գոտեմարտերից հետո:

Սլավիկ Գալստյանի մասնակցությամբ գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ից:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր