Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ինհայտնել է մարզիկի ներկայացուցիչը` Գենադի Գոլուբինը։
Զախարյանի մոտ ախտորոշվել էր աջ ոտքի ջլերի վնասվածք, ինչի պատճառը ոտնաթաթը ոլորելն էր։ Նրան երեքշաբթի օրն են Բարսելոնայում վիրահատել։
«Արսենը հիվանդանոցից դուրս է գրվել։ Մոտակա ժամանակը նա կվերադառնա Սան Սեբաստյան, որպեսզի վերականգնվի»,-ասել է Գոլուբինը։
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է հուլիսի 17-ին, մարզման ժամանակ։