Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Fox News հեռուստաալիքի հետ պայմանավորվել է բանավեճի շուրջ իր գլխավոր ընդդիմախոսի ՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ բանավեճը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 4-ին Փենսիլվանիայում:
«Ես պայմանավորվել եմ Fox News-ի հետ՝ չորեքշաբթի, սեպտեմբերի 4-ին, Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու համար։ Fox News-ի բանավեճը տեղի կունենա Փենսիլվանիայում», - գրել է նա:
Թրամփը պնդում է, որ միջոցառմանը ներկա լինի հանդիսատեսը։ Հարիսը դեռ չի մեկնաբանել բանավեճ անցկացնելու մասին Թրամփի խոսքերը: