Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան նախատեսում է օգոստոսին կազմակերպության Անվտանգության խորհրդում բարձրացնել Ուկրաինային արևմտյան F-16 կործանիչների մատակարարման հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ այո, մենք անպայման նման հանդիպում կանցկացնենք օգոստոսին, այստեղ հրատապություն չկա, քանի որ այստեղ ամեն օր տեղեկատվություն է ստացվում և ճշտվում, և մենք նույնպես պետք է լավ պատրաստվենք դրան», - ասել է Պոլյանսկին՝ հավելելով, որ այդ թեման անպայմանորեն կբարձրաձայնվի։