00:00:00

Արևմուտքը բաց տեքստով փաստացի միջանցք է պահանջում, ինչո՞ւ ծպտուն չեք հանում, նիկոլիստներ

20:10, 31 հուլիս 2024 Հասարակություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Քպիստներ, նիկոլիստներ ու տարատեսակ արեւմտիստներ, բա ո՞ւր է ձեր ինքնիշխանությունը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ‘Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը:
 
Նա ասել է.
 
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի խաղաղության ցանկությունը հստակ ամրագրվի համաձայնագրում: Ընդամենը մեկ բան կասեմ, թե ինչու է դա այդքան կարևոր: Նայե՛ք քարտեզին: Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։
 
Փաստացի ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարում է,որ Արեւմուտքը պետք է Ռուսաատանին դուրս մղի տարածաշրջանից ու դրա գործիքը Սյունիքով Ադրբեջանն ու Հայաստանը կապող ճանապարհն է լինելու։
 
Երբ Իրանը կամ ՌԴ-ն հայտարարություններ են անում Արեւմուտքի տարածաշրջանում ակտիվության մտահոգության մասին, նիկոլիստներն ու արեւմտամոլները հիշում են ՀՀ ինքնիշխան լինելու մասին։
Բա հիմա Արեւմուտքը բաց տեքստով փաստացի միջանցք է պահանջում,ինչո՞ւ ծպտուն չեք հանում։
Էն ԱԽՔ, ԱԺ սազանդարներն ու Հ1-ի «փորձագետները» ասելիք չունե՞ն։
 
Թե՞ ձեզ նշանակել են ՀՀ-ից նոր հակառուսական գործիք դառնալու։
 
Ասել ու կասեմ.ՀՀ-ն չպետք է դառնա նոր հակառուսական ճակատի մաս ու պետք է զարգացնի ռազմավարական հարաբերությունները Մոսկվա-Թեհրան-Պեկին ուղղության հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր