00:00:00

Իրանը Հանիյեի սպանությունը որակել է ոտնձգություն իր ինքնիշխանության դեմ ու հայտարարել է, որ իրավունք ունի համարժեք պատասխանել Իսրայելի ագրեսիային

17:54, 31 հուլիս 2024 Հասարակություն

Իրանն անհերքելի իրավունք ունի  համարժեք պատասխանելու Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը, հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունը՝ Իսմայիլ Հանիյեի սպանությունը՝ ընդգծելով իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությանը համարժեք պատասխանելու իր անհերքելի իրավունքը և ակնկալելով, որ մյուս երկրները, միջազգային կազմակերպությունները լուրջ և արդյունավետ քաղաքական, իրավական քայլեր, պատժիչ միջոցներ կձեռնարկեն՝ Իսրայելի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշված է Իրանի ԱԳՆ հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր