Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների կողմից ատրճանակով հանդերձ տեղափոխվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ով «Հայքի» հրապարակում հարսանեկան ավտոշարասյան մեջ գտնվող ավտոմեքենայից օդ է կրակել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նույն օրը՝ ժամը 14։25-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Մկրտչյանը ծառայություն կատարելու ժամանակ Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում նկատել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Էդուարդ Զ․-ն ավտոմեքենայի ձախ կողային վարորդի պատուհանից 2 անգամ օդ կրակոցներ է արձակել, որից հետո անմիջապես կանգնացրել են «BMW» -ն և վարորդին անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածների առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Տարոնի բաժին։
Արդեն ոստիկանությունում Էդուարդ Զ․-ի անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել և վերցվել է «ՊՄՐ» գրառմամբ 9մմ տրամաչափի ատրճանակ՝ իր դատարկ փամփշտակալով:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2022 թվականին Երևան քաղաքից և ներկայացրել զենք պահելու և կրելու թույլտվության կտրոն: