00:00:00

Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին

15:14, 26 հուլիս 2024 Հասարակություն

Այս գիշեր Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է գյումրեցի ընտանիք՝ Նապոլեոն Մկրտչյանը, Նազելի Շմոյանը եւ նրանց որդին։

ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 26-ին, ժամը 01:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ։

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և «Honda» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Վթարի ժամանակ վարորդից բացի մեքենայում գտնվել են նաեւ նրա ընտանիքի անդամները՝ կինը եւ որդին. Ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ ծնված 2016թ. տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. Երեխան գիտակցության չգալով մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր