00:00:00

Veeam Software ընկերության համար ՀՀ-ն բարենպաստ պայմաններ ունի․ Հայրապետյանը ծանոթացել է առաջնահերթություններին

21:29, 25 հուլիս 2024 Հասարակություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հուլիսի 25-ին այցելել է ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկի՝ Veeam Software ընկերության հայաստանյան գրասենյակ։ Հայտնում են նախարարությունից:

Ընկերության EMEA տարածաշրջանի գործադիր տնօրեն (GM) և ավագ փոխնախագահ (SVP) Թիմ Ֆալցերի, EMEA տարածաշրջանի ավագ գործադիր օգնական Կարին Միոյի և ՄՌ մենեջեր Արմինե Կարախանյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող նախագծերին։

Ներկայացնելով ընկերության գործունեության շրջանակները՝ Թիմ Ֆալցերը նշել է, որ Veeam Software զբաղվում է տվյալների կրկնօրինակման, վերականգնման և պաշտպանության մշակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, ունի 4500-ից ավելի աշխատող և հաճախորդներ մոտ 180 երկրից: Ընկերության տարեկան վաճառքը վերջին տարիներին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Համագործակցում են այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը, AWS-ը, IBM-ը, NutaniX-ը, Dell EMC-ը, Microsoft Azure-ը, Lenovo-ն, Quantum-ը, Fujitsu-ն և այլն:

Այցի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք հնարավորություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մեկնարկած քննարկումները և գործնական քայլեր ձեռնարկել հետագա գործակցության ուղղությամբ։ Նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անում է հնարավորը, ոլորտին աջակցելու և Հայաստանում ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման համար: Ընկերության ներկայացուցիչներն, իրենց հերթին, ընդգծել են՝ Հայաստանը ընկերությունը զարգացնելու, նոր տաղանդներ ներգրավելու տեսանկյունից բարենպաստ երկիր է: Խոսվել է նաև ընկերության խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից, նախարարությունից ակնկալվող աջակցությունից:

Veeam Software-ը գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 35 երկրում։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խոշորներից մեկն է, ունի ավելի քան 200 աշխատակից: Հայաստանում Veeam Armenia-ն իր գործուներությունը սկսել է 2022-ից։ Հատկանշական է, որ 2023-ին Veeam Armenia-ն ՏՏ ոլորտի հարկատուների ցանկում եղել է առաջինը, իսկ 2024֊ի առաջին եռամսյակի տվյալներով ներառվել է Հայաստանի ՏՏ ոլորտի 20 խոշոր հարկատուների ցանկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր