00:00:00

Զգուշացնում ենք ՀՀ-ին և հովանավորներին՝ զերծ մնացեք պատերազմի նոր օջախ ստեղծելուց․ Ադրբեջանի ՊՆ

18:29, 25 հուլիս 2024 Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ արձագանքել է հայ-ադրբեջանական զորավարժություններին, մեղադրանքներ հնչեցրել ու սպառնացել Հայաստանին։ 

«ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին նախնական փուլում խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ տասը միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին», -ասվում է հայտարարության մեջ։ 

«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի  զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները», - նշվում է տեղեկատվության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր