00:00:00

ՀՀ առողջապահական ոլորտի ներկայացուցիչները ճանաչողական այցով Դանիայում են

23:23, 24 հուլիս 2024 Հասարակություն

Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի քաղաքապետարանի, «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի և բուժհաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի գլխավորությամբ, «Թվային առողջապահության և տեղեկատվական համակարգի հեռանկարները» թեմայով ճանաչողական այցով Դանիայում է։
Պատվիրակության անդամները ծանոթացել են Դանիայի թվային առողջապահության փորձին, ԱՀԿ թվային առողջապահության ռազմավարությանը, ուղեցույցներին և գործիքներին։

Պատվիրակությունն այցելել է Հարավային Դանիայի շրջանի առողջապահական նորարարության կենտրոն, Թվային հոգեբուժության ազգային կենտրոն, «Nation of Health» պետական-մասնավոր համագործակցության կենտրոն։
Արտակ Ջումայանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացրել է էլեկտրոնային առողջապահության ոլորտում Հայաստանի փորձը և ձեռքբերումները, գործընկերները քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։

Քննարկվել են`

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի 2023-2030 թվականների թվային առողջության գործողությունների ծրագիրը,

առողջապահության տեղեկատվական համակարգի և կիբերանվտանգության գնահատման արդյունքները Հայաստանում,

իմունականխարգելման համակարգի թվայնացման գործիքները,

առողջապահության ոլորտին առնչվող տեղեկատվական համակարգերը և թվային առողջության խթանման գործիքները,

թվային առողջապահության ուղեցույցները և վերապատրաստման հնարավորությունները,

արհեստական բանականության դերը թվային առողջապահության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր