00:00:00

Վստահ չեմ, որ իրենց օրակարգն այս երկրի ու այս երկրի ժողովրդի շահերից է բխում. Տիգրան Ավինյանը` «Սրբшզան պայքար»-ի մասին

16:15, 24 հուլիս 2024 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար հասկանալի չեն «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների արժեքները:

«Ես վստահ չեմ, որ իրենք կիսում են ժողովրդավարության արժեքները, ես վստահ չեմ, որ իրենց օրակարգն այս երկրի ու այս երկրի ժողովրդի շահերից է բխում», - ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:

Ավինյանը վստահեցրեց, որ իրենք երբևէ ընտրություններ չեն կեղծելու:

«Մի օր, վստահաբար, ընդդիմությունն արդար ընտրությունների միջոցով հաղթելու է, բայց ես վստահ չեմ, որ այսօր այդ ուժերը կան, ովքեր ամենակարևոր, ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են»,- հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր