00:00:00

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար. ՌԴ ԱԳՆ

14:10, 24 հուլիս 2024 Քաղաքականություն

Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար առավել հարմարավետ պայմաններ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը, մենք պատրաստ ենք, մենք միշտ դա ընդգծել ենք»,- նշել է նա:

 

Դիվանագետն ընդգծել է` երաշխավորում են առավել հարմարավետ պայմանների ստեղծումը երկու պատվիրակությունների համար՝ իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով:

 

«Մենք մեր դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման նախապայման», - ասել է Զախարովան։

 

Նա հույս է հայտնել, որ առկա տարաձայնությունները շուտափույթ կլուծվեն և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջող առաջընթաց կգրանցվի` ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր