00:00:00

Սարգիս Խանդանյանը Գերմանիայից ժամանած լրագրողներին ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

19:31, 23 հուլիս 2024 Քաղաքականություն

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայից Հայաստան ժամանած լրագրողներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Մարսել Ռյոթիգը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է լրագրողների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակին, մարտահրավերներին:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ դրանց շարքում առանձնացնելով բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, հայկական կողմի ջանքերը: Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու հարցում պատգամավորը կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը` հանձնաժողովի նախագահը կարևորել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի` Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև մեր երկրին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումը:

Սարգիս Խանդանյանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին, մանրամասն ներկայացրել Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր