00:00:00

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի փոփոխությունից հետո կփոխվի նաև ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը

14:10, 23 հուլիս 2024 Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Խավիեր Կոլոմինային նշանակել է Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ։

«Մեր Դաշինքի համար կարևոր են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Սահելի շրջանները: Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ փոխգործակցության մեծ փորձ ունի: Նրա նշանակումը ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կարևոր աշխատանքը հարավում»,- նշել է Ստոլտենբերգը։

Վաշինգտոնի գագաթնաժողովում դաշնակիցները համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ, որը կընդլայնի ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սահելում: Հատուկ ներկայացուցչի նշանակումը այս ծրագրի մի մասն է:

Այսպիսով, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կփոխվի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ևս փոխվում է, այդ պաշտոնում պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր