00:00:00

Ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ. Բագրատ Սրբազանը՝ Ալիևին

23:03, 22 հուլիս 2024 Քաղաքականություն

Ադրբեջանից խոսել են ԵԱՀԿ Մինսկի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, Սուրբ Աննա եկեղեցու բակում այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
 
«Հայաստանից լուռ են, կարծես իրենք գոյություն չունեն: Իսկ այստեղի որոշ գործիչներ, որոնք իրենց հռչակել են արևմտամետներ, լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն...
 
Քանի Հայաստանի Հանրապետությունում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, ականջիդ ետևը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ։ Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի Ալիևին է ուղղված։
 
Սա անպատվություն է, որ այս աստիճանի վրա մենք պետք է պատասխանենք։ Սա նշանակում է, որ մենք երաշխավոր ու պաշտպան կառավարություն չունենք»,-ասաց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր