00:00:00

Պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՀՀ ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն

14:59, 22 հուլիս 2024 Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե կոնկերտ ե՞րբ է ԱՄՆ ներկայացուցիչը աշխատանքը սկսելու Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։

 

Դեսպանատնից պարզաբանել են, որ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից։ Ֆինանսավորումն ապահովում է Պետքարտուղարությունը կողմից, և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը։

 

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն», - հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

 

Հիշեցնենք, որ օրերս «Հետք»-ի հետ զրույցում ԱՄՆ փոխպետքարտուղար Ուզրա Զեյան հաստատել էր այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր