00:00:00

Նգույեն Ֆու Չոնգի հիշատակը վառ կմնա մարդկանց հուշերում․ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետին

14:52, 22 հուլիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

 

«Ցավով տեղեկացա Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան մասին։

 

Պարոն Նգույեն Ֆու Չոնգը մեծ ջանքեր է ներդրել Վիետնամի հզորացման և բարգավաճման գործում։ Համոզված եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում։

 

Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից խորին ցավակցություններ ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու ամրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր