00:00:00

Վերին Լարսում կուտակում է. 2500 բեռնատար է սպասում

13:21, 22 հուլիս 2024 Աշխարհ

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում կրկին հերթեր են։ Սպասող բեռնատարների թիվը հասել է 2500-ի։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Վրաստան մուտքի համար օնլայն գրանցված է 2 465 բեռնատար։ Համեմատության համար հուլիսի 18-ին հերթում էր 1900 մեքենա, հուլիսի 15-ին՝ 2300 մեքենա։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել էր, որ հանրապետությունում բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանվել սահմանին տարանցիկ մեքենաների կուտակման պատճառով։ Դրա շրջանակում տարածաշրջան թույլ են տալիս այնքան մեքենա, ինչքան ազատտեղ կա կայանատեղիներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր