00:00:00

Բարձր եմ գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերության աջակցելու Լիտվայի պատրաստակամությունն ու հանձնառությունը

13:01, 22 հուլիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: 

Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։

Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավա­րա­կան բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման հաջորդ փուլի ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր