00:00:00

ԵԽՀ-ից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման հարցը ԵՄ ԱԳ նախարարների նիստի օրակարգում

14:26, 21 հուլիս 2024 Հասարակություն

Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրվելիք օժանդակությունը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը նպաստելուն է միտված լինելու։ ԵՄ-ն կարևորում է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությունը, և այս օգնությունը շեշտը դնում է նմանատիպ նպատակային ծախսերի վրա։ Նախատեսված օգնությունը ոչ մի պարագայում չի ծառայելու մահաբեր զենք-զինամթերք գնելուն, և չի ենթադրելու ռազմական համատեղ զորավարժություններ, քանի որ ԵՄ-ն զինուժ չունի։ 

ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների նիստին նախատեսվում է նաև հաստատել Եվրահանձնաժողով-Հայաստան երկկոխության մեկնարկը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Երկխոսության մեկնարկից հետո այն վարելու հիմնական գործիքը կլինի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր