00:00:00

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի պատարագին

13:49, 21 հուլիս 2024 Հասարակություն

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով Անո Իլուպոլիում գտնվող Եղիա Մարգարեի եկեղեցում Նեապոլիի և Ստավրուպոլիի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վարնավասի կողմից մատուցված սուրբ պատարագին։

Այս մասին դեսպանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Նա մեծ պատիվ է համարել մասնակցությունն այդ արարողությանը, որի ընթացքում խոսքով հանդես է եկել նաև Հունաստանի ներքին գործերի՝ երկրի Հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասը, ով իր խոսքում կիպրոսյան ողբերգության մասին խոսելիս նաև անդրադարձել է հույների համար արյունակից հայ ժողովրդի տառապանքներին` Հայոց ցեղասպանությունից ի վեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր