00:00:00

Անժամանակ մահացել է «Երիտասարդի Ձայնը» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Հարությունյանը

11:34, 21 հուլիս 2024 Հասարակություն

Հանկարծամահ է եղել «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր եւ համակարգող, քաղաքական ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը, ով ընդամենը 31 տարեկան էր, ընտանիքի միակ զավակը: 

Նա տնտեսագիտական համալսարանի ուս.խորհրդի նախագահն էր, շատ ակտիվ հանրային գործունեություն սկսեց ծավալել գործող իշխանության դեմ ապօրինությունների ժամանակ, հաճախ էր ձերբակալվում, միշտ եղել է ոստիկանական ուժերի, հատկապես` բերետավորների թիրախում: Մեծ միջավայրում շատ հարգված երիտասարդ էր, շատ հեռանկարային:

Հովհաննես Հարությունյանը նոր էր ընտանիք կազմել: Սրբազան պայքարի ողջ ընթացքում շատ ակտիվ մասնակցություն է ունեցել տարատեսակ միջոցառումների ժամանակ, և կազմակերպական, և ճանապարհները փակելու ու տարատեսակ ակցիաների ժամանակ: 

Ամենահաճախ բերման ենթարկվածներից էր իր ակտիվ նախաձեռնողական տեսակի պատճառով: 

Irakanum.am-ի խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր