00:00:00

Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում. «Հրապարակ»

09:13, 20 հուլիս 2024 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Մենք հուլիսի 17-ին հրապարակել էինք «Ռոսսելխոզնադզորի» նամակը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որով տեղեկացրել էին, որ հուլիսի 15-ից արգելում են հայկական որոշ պտուղ-բանջարեղենի ներմուծումը, քանի որ պեստիցիդներ են հայտնաբերել: Գրել էինք, որ դա քաղաքական որոշում է, ինչպես տարիներ առաջ արգելեցին վրացական գինիները:

Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր ուշադրությունը գրավեց պատասխանի նախաբանը․ պարզվում է՝ հուլիսի 4-ին կազմված նամակը, որտեղ ասվում է, որ հուլիսի 15-ից հայաստանյան 16 ընկերությունների «արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու» որոշում է կայացվել, «Ռոսսելխոզնադզորը» փոխանցել է հուլիսի 17-ին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 07․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր