00:00:00

Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ

22:56, 19 հուլիս 2024 Հասարակություն

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Քաջարանում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիասավոր միջոցառմանը, որը կազմակերպել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
 
Շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ՝ մարզպետը շեշտեց այն առանձնահատուկ դերն ու նշանակությունը, որ ունի հանքարդյունաբերությունը Սյունիքում։
 
«Այսօր դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի աշխատանքի։ Նաև բազմաթիվ ծրագրեր ու աշխատանքներ են իրականացվում հանքարդյունաբերության հսկայի ու մարզպետի աշխատակազմի, համայնքների համագործակցությամբ, որի արդյունքները տեսանելի են բնակիչների կյանքում։
 
Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ թե՛ ՓԲԸ-ի ղեկավարությանը, թե՛ այն մարդկանց, որոնք իրենց տքնաջան աշխատանքով տնտեսական ազդեցություն ունեն մեր պետության կյանքի վրա», - նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
 
Հանդիսությանը ներկա էին «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, ԶՊՄԿ-ի ղեկավար կազմը, մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր։
 
Ներկաներին շնորհավորեցին նաև Ռոման Խուդոլին (նա ներկայացրեց ԶՊՄԿ-ի վերջին տարվա աշխատանքային ցուցանիշներն ու առաջիկա զարգացման տեսլականը ևս), Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
 
Օրվա առիթով կոմբինատի 22 աշխատակիցներ պարգևատրվեցին ընթացիկ տարվա ձեռքբերումների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր