00:00:00

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ

21:48, 19 հուլիս 2024 Աշխարհ

Ներկայումս առկա տեղեկության՝ Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Դա ինչ-որ տեսակի խափանում էր ծրագրային ապահովման թարմացման մեջ: Դա, որքան ինձ հիմա հայտնի է, որևէ տեսակի չարամիտ հարձակում չէր», - ասել է Բլինքենը։

 

Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը։

 

Microsoft-ը հայտնել էր, որ հետաքննում է իր հավելվածներում և օպերացիոն համակարգերում առաջացած «խնդիրը»։ Չնայած ընկերությունը հայտնել է, որ որոշ ծառայություններ վերականգնվել են, այնուամենայնիվ, խնդիրը շարունակվում է, և օգտատերերը կարող են արձանագրել «ծառայությունների վատթարացում»։ 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր