00:00:00

Պետությունը մշտապես սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին է. Գևորգ Պապոյանը` սյունեցիներին

21:31, 19 հուլիս 2024 Հասարակություն

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։

 

Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

 

Նախարարի առաջին կանգառը Սրաշեն համայնքում էր։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես նրանց կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։

 

Այնուհետև նախարարն այցելել է Շիկահող և Ճակատեն համայնքներ, որտեղ նույնպես պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի և դրանցից օգտվելու պայմանների վերաբերյալ։

 

Համայնքային հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրներն ու առաջարկները կհավաքագրվեն և կփոխանցվեն նախարարության պատասխանատուներին՝ հանգամանորեն ուսումնասիրելու և հնարավոր լուծումները գտնելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր