00:00:00

Հռոմի պապը կոչ է արել օլիմպիական հրադադար հաստատել

16:45, 19 հուլիս 2024 Աշխարհ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր հակամարտություններում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայիում օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ավելի վաղ Նոբելյան մի քանի դափնեկիրներ դիմել էին Հռոմի պապին և այլ կրոնական առաջնորդներին՝ խնդրելով աջակցել Օլիմպիական հրադադարին։

«Օլիմպիական խաղերն իրենց բնույթով խաղաղություն են բերում, ոչ թե պատերազմ: Խաղերի ժամանակ հնագույն ժամանակներից հաստատվել է հրադադարի ոգին, և նոր ժամանակներում այդ ավանդույթը պետք է թարմացվի: Ներկա անհանգիստ ժամանակաշրջանում, երբ աշխարհը գտնվում է լուրջ վտանգի տակ, ցանկանում եմ, որ բոլորը կամք դրսևորեն հարգելու զինադադարը՝ հակամարտությունների կարգավորմանը հասնելու և ներդաշնակ համակեցության վերադառնալու հույսով»,- գրել է նա Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխին ուղղված ուղերձում Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր