00:00:00

Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների

15:29, 19 հուլիս 2024 Աշխարհ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ տեխնիկական խնդիրների հետևանքով ամբողջ աշխարհում խափանվել է ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքը, այլ ոլորտներում ևս նկատվում են տեխնիկական խնդիրներ, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Ըստ CNN-ի՝ ԱՄՆ-ում դադարեցրել են աշխատանքը խոշորագույն ավիաընկերությունները, որոնց թվում են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը: Նրանք հայտնել են կապի հետ կապված խնդիրների մասին: Հուլիսի 18-ին CNN-ը հայտնել էր, որ Microsoft-ի խնդիրների պատճառով Frontier ավիաընկերությունը մի քանի ժամով դադարեցրել էր թռիչքները՝ չեղարկելով 131 չվերթ, հետաձգելով 223-ը։ 

Բրիտանական Sky News հեռուստաալիքը չի կարողացել եթեր դուրս գալ, խնդիրներ ունի բրիտանական խոշորագույն երկաթուղային օպերատորը։ Ավստրալիայում խնդիրներ կան բջջային օպերատորների, բանկերի և ավիաընկերությունների հետ: Նման խնդիրների մասին են հայտնել նաև Ուկրաինայում։

Նշվում է, որ խափանման պատճառը անվտանգության համար պատասխանատու Crowdstrike ընկերության ծրագրային ապահովման թարմացման մեջ առկա ծրագրային սխալն է։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր