Միացյալ Նահանգների հանրապետականների համերկրային համագումարի երկրորդ օրվա կարգախոսն է «Դարձրե՛ք Ամերիկան վերստին անվտանգ», և որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, նրա ներկուսակցական մրցակիցները սկսել են հայտնվել համագումարի բեմում՝ հանդես գալով միասնության մասին ուղերձներով:
«Եթե ցանկանում եք փակել սահմանը, քվեարկեք Թրամփի օգտին։ Եթե ցանկանում եք երկրում կարգուկանոն հաստատել, քվեարկեք Թրամփի օգտին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածուի համար հանրապետականների ձայների համար Թրամփին պարտված Վիվեկ Ռամասվամին։
Գործարար Վիվեկ Ռամասվամիի նման Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին նույնպես մի կողմ է դրել Դոնալդ Թրամփի հետ իր քաղաքական տարաձայնությունները:
«Կսկսեմ հստակորեն հայտարարելով՝ աջակցում եմ Դոնալդ Թրամփին»,- ասել է Հեյլին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։