00:00:00

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» կմրցի «Ստրուգայի» հետ

23:38, 17 հուլիս 2024 Հասարակություն

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) արգելքը չհաղթահարած Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» հետ։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնը երկու խաղերում էլ պարտվել է Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին» (2:4, 1:2)։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 25-ին, պատասխան հանդիպումները` օգոստոսի 1-ին։ «Փյունիկը» Երեւանում կանցկացնի պատասխան խաղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր