00:00:00

Երևանում պլաստիկ վիրահատությունից օրեր անց հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է․ դուստրը մեղադրում է վիրահատող բժշկին, որն Ուզբեկստանի քաղաքացի է

12:24, 16 հուլիս 2024 Հասարակություն

Մայիսի 31-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կոմա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, ոստիկանները տեղում պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ․-ն է:

Ոստիկաններին Լուսնթագ Բ․-ի դուստրը հայտնել է, որ մայրը մայիսի 30-ին «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության է ենթարկվել բժիշկ՝ Ուզբեկստանի քաղաքացի 30-ամյա Ռաֆայել Առուշանովի կողմից, ում ասելով վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն պացիենտի մոտ արձանագրվել է սրտի կանգ և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 18-ին մահացել է։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակը կոտրվել է սրտի կանգը վերականգնելու ժամանակ: Մահացածի դուստրը ոստիկաններին հայտնել է նաև, որ իր կարծիքով, մայրը մահացել է բժշկի մասնագիտական անփութության և անգործության հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր